Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հայաստանում չեն ցուցադրվում

Հայաստանում չեն ցուցադրվում
18.11.2012 | 11:21

Լոս Անջելեսում դեկտեմբերի 9-ին կցուցադրվեն Տիգրան Խզմալյանի «Արամ Խաչատրյանի դարը», «Արքայի մահը», «1973 թվականի ֆուտբոլը» ֆիլմերը, որոնք նվիրված են Հայաստանի պատմությանը և մշակույթին, սպորտին ու քաղաքականությանը: Ֆիլմերից երկուսը ստացել են բարձրագույն մրցանակներ միջազգային կինոփառատոներում:

«Այս ցուցադրումը նախաձեռնել են ընկերներս, մասնավորապես` Նորիկ Մարկոսյանն ու Սուսաննա Խաչատրյանը, ում հետ մենք նման միջոցառում անցկացրել ենք նաև նախորդ տարի»,- մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանը:
Ֆիլմերը ցուցադրվելու են հայերեն` Լոս Անջելեսի հայ համայնքի համար: Թեև թարգմանված են նաև անգլերեն ու ռուսերեն, և հետաքրքրվողները կարող են դիտել նաև թարգմանաբար:
Անդրադառնալով մեր «Հայաստանյան հանդիսատեսին որքա՞ն են ծանոթ այս ֆիլմերը» հարցին` պարոն Խզմալյանը պատասխանեց, որ իր ֆիլմերը Հայաստանում չեն ցուցադրվել մոտավորապես ութ տարի, մեկ կամ երկու բացառությամբ: «Օրինակ, «Արամ Խաչատրյանի դարը» չի ցուցադրվել ընդհանրապես, թեև 2005-ին արժանացել է «Աշխարհի լավագույն մշակութային նախագիծ մուլտիմեդիա ոլորտում» մրցանակին»,- ասաց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2367

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ